Tert.am-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը՝ Գյուլնարա Կարիմովան, մտադիր է լքել երկիրը, հայտնում է newsru.com-ը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով, որին էլ անանունության սկզբունքով հայտնել է նախագահի դստերը պատկանող Terra group-ի ներկայացուցիչը։

Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, իսկ աղբյուրը չի նշել, թե որ երկիր է պատրաստվում մեկնել Կարիմովան և երբ։ Նախօրեին իրենց գործունեությունն են դադարեցրել Կարիմովայի հիմնադրամը և նրա Twitter-յան միկրոբլոգը, որում նա բողոքել էր իրավիճակից։

Վերջին շրջանում ստուգումներ են անցկացվել բազմաթիվ առևտրային և հասարակական կազմակերպություններում, որոնք անմիջականորեն պատկանում են Կարիմովային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել