1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելը խոսել է Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման մասին։

««Բորուսիա»-ն վաղուց նման իրավիճակում չէր եղել, երբ շարքից դուրս մնացած լինեին բոլոր պաշտպանները: Բայց մենք պետք է հաղթահարենք դժվարությունները: Սա մեծ մարտահրավեր է: Այն ֆուտբոլիստները, ովքեր դուրս կգան խաղադաշտ` ջանք չեն խնայի»,- Bild-ը մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը: 

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի կազմում վնասվածք են ստացել թիմի հիմնական պաշտպանները՝ Լուկաշ Պիշչեկը, Մաց Հյումելսը, Նևեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել