Չինաստանի ԱԳ նախարարը միացել է իր պաշտոնակիցներին ԺնևումPanarmenian.net-ը գրում է.

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հետևելով միջազգային միջնորդների «վեցնյակի» երկրների արտգործնախարարների օրինակին, նույնպես մեկնել է Ժնև՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն:

Մինչ այդ արդեն Ժնև են ժամանել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ուիլյամ Հեյգը, Լորան Ֆաբիուսը և Գիդո Վեստերվելլեն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում է գտնվում ուրբաթ երեկոյից:

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի, այսօր համաձայնագիր կստորագրվի Իրանի հետ: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել: Բանակցությունները Ժնևում շարունակվում են արդեն 3 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել