Բարև ձեզ: Գիտեմ, որ շատ մարդկանց եք օգնել ու օգնում եք: Խնդրում եմ` մեզ էլ օգնեք: Ես Երևանի քաղաքացուհի Հասմիկ Նորեկյան եմ, ամուսնացել եմ 2007 թվականին և հարս եմ գնացել Բուզանդի փողոց: Ամուսնուս տունը քանդեցին և մեզ, առանց փոխհատուցում տալու, հանեցին դուրս` կնքելով 4 տարվա պայմանագիր: Մինչև հիմա ապրում ենք վարձով: 2009 թ.-ին տղա ունեցանք: Նա հիմա 4 տարեկան է: Ամուսինս 2011 թվականին, երբ դեռ աշխատում էր, որպես մարտի 8-ի նվեր ինձ համար համակարգիչ վերցրեց: Ամուսինս աշխատում էր, ամեն ինչ մինչև այս տարվա հուլիսը նորմալ էր, բայց հիմա արդեն 6 ամիս է չի աշխատում, նոպաներ ունի, իրեն չի կարելի աշխատել, երեխան մանկապարտեզում կրուպով ա հիվանդանում, չեմ կարողանում տանել: Ես էլ չեմ կարողանում տանից բացակայել: Սկսեցինք շատ վատ ապրել, չունենք ոչ մի տեխնիկա, նորմալ չենք սնվում, ոչ էլ հագուստ ունենք: Հիմա մինչև 2014 թվականի մարտի 8-ը պիտի փակվի ապառիկի այդ գումարը, բայց հնարավորություն չունենք: Միակ բաննա, որ մնացելա տան մեջ, չեմ ուզում կորցնել, վաճառելն էլ` քիչ գումար են տալիս, և հետո իմ միակ բանն ա, որ ունեմ: Տղաս էլ շատ կտխրի` չի կարա մուլտֆիլմեր նայի: Բանկի աշխատողները սպառնում են` եթե այս ամսվանից սկսած չվճարենք մինչև ամեն ամսվա վերջը` 2014 թվականի մարտի 8-ին կդատեն, կամ կրկնապատիկը կվճարենք, կամ էլ կգան-կտանեն ապրանքը: Անգամ հեռուստացույցը տան տիրոջիննա, մերը չի: Ո՛չ հագուստ ունենք, ո՛չ էլ նորմալ սնունդ. հարևաններն են տղայիս կերակրում: Ես հայր չունեմ, մայր ունեմ վատառողջա,  ոչ մի տեղից օգնություն չենք ստանում: Խնդրում եմ օգնեք մեզ թե՛ գումարով և թե՛ էլ ինչով կարող եք: Ամուսինս աշխատանքի ժամանակ վատացավ, տարանք հիվանդանոց, ասեցին կլապաններից 3-ը ճարպակալվում են, մյուսը փակվումա: Ասեցին, որ սրտի իշեմիկ հիվանդություն, թթվածնային քաղց ունի: Դեղերով է ապրելու, իսկ եթե չօգնի, վիրահատություն է պետք, որն արժե 1 միլիոն 8 հարյուր հազար դրամ: Կարգ հանելու համար ասացին պիտի հիվանդանոցում պառկի, որ թոշակ նշանակեն, բայց հիվանդանոցի գումարը չկա, չունենք վառելիք, որ ձմեռը վառենք եվ այլն: Ապրում ենք Նոր-Խարբերդի դաչաներում, իմ հերախոսահամարն է`055-27-11-21 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել