Emedia.am-ը գրում է.
Ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում կատարել 180 մլն դոլարի ներդրում:
Ինչպես հայտնում է ԱՄՆ Պետդեպն իր տարածած հաղորդագրության մեջ, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիական գոտու անվտանգության հարցերով ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը, ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Contour Global ընկերության որոշումը ներդրում անելու Հայաստանի էներգետիկ ոլորտում: ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի ներդրումային քաղաքականության ոլորտում արված բարեփոխումներն ու ամերիկյան ընկերության որոշումն առաջիններից մեկն օգտվելու այդ հնարավորությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=48236/amerikyan+ynkerutyuny+180+mln+dolari+nerdrum+kkatari+hayastani+hidroenergetikvolortum
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել