Մի անգամ գրել եմ, մի հատ էլ ասեմ:

Չերչիլը ժամանակին ասել է, որ անգլիացիները չեն կարող հակասեմիթ լինել, քանի որ հրեաներին իրենցից խելացի չեն համարում:

Հարգելի ռուսատյացներ (արևմտատյացներ) ու պուտինաֆոբներ (Օբամաֆոբներ), թարգեք ձեր անիմաստ ֆոբիաներով ու վախերով նվաստացնել մեր ազգը: Հենց դուք եք ուռճացնում Ռուսաստանի (Ամերիկա, Եվրոպա), Պուտինի ու ՖՍԲ-ի հզորությունը: Հենց ձեր ազգին ստրուկ անվանելը, ամեն ինչում Կրեմլի (Արևմուտքի) հետք ման գալը միայն ուժեղացնում են Ռուսաստանի (Արևմուտքի) կերպարը:

Իրականում դուք ստրուկ եք: Ձեր վախերի ստրուկն եք:

Հիշեք` ատելությունը մարդուն զրկում է խոհեմությունից և դարձնում է հեշտ կառավարելի: Դա վերաբերվում է բոլոր նրանց, ով վախենում է: Ում ից, կամ ինչից կարևոր չի:

Անընդհատ կարդում եմ` մենք ուկրաինացու չափ չկանք, մենք վրացու չափ չկանք, եսիմ ում չափ չկանք: 

Դուք, միգուցե:

Իսկ Մենք Կանք, կլինենք ու դեռ կշատանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել