Հայաստանում է Պավել Նովիկովի գլխավորած պատվիրակությունըPanorama.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև հայ-ռուսական ռազմավարական գործակցության, այդ թվում` սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակադրումից ելնելով, ս.թ. նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի գլխավորությամբ: 

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակում ռուսական պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում` մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սպորտաձևերի մասով, հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Ռուսական պատվիրակության անդամներն այցելել են Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում` Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել