1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը խոսել է իր հայրենակցի մասնագիտական և անձնական բարձր հատկանիշների մասին:

«Մարտինոն իսկական ֆենոմեն է որպես մարդ, չհաշված այն, ինչ նա գիտի ֆուտբոլի մասին: Տեսել եմ նրա աշխատանքը «Նյուելզ Օլդ Բոյզ»-ում և Պարագվայի հավաքականում: Իսկ երբ Մարտինոն գլխավորեց «Բարսելոնա»-ն, նրա մասին ավելի բարձր կարծիք կազմեցի: Նա մեծ տպավորություն է գործում»,- ասել է Մեսսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել