1in.am-ը գրում է.

Իսկապես երգիչ Նիկոլայ Բասկովին կայսերական նվեր է արել նրա վաղեմի ու գաղտնի երկրպագուներից Անաստասիան: Ինչպես հաջողվել է պարզել Heat.ru-ին, շքեղ VIP դասի սպիտակ ավտոմեքենան երգչին է նվիրել Ժնևում բնակվող նրա միլիարդատեր երկրպագուհին: 

600 հազար եվրո արժողությամբ մեքենան Բասկովին էր սպասում «Շերեմետևո» օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ նա ժամանել էր Սանկտ Պետերբուրգից: Մեքենայի սրահը զարդարում էր գրությունը՝ «անկրկնելիին»: 

Շռայլ երկրպագուհու մասին քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա հարուստ այրի է, ով երկու երեխա ունի: Կինը խնամքով թաքցնում է իր տարիքը: Ասում են, որ նա վաղուց է հատել 40-ի շեմը: 

Բասկովը նրա հետ ծանոթացել է կես տարի առաջ, անգամ համացանցում տեղադրել էր նրա հետ զբոսանավի վրա ուրախ ժամանակ անցկացրած նկարները: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել