Ես չգիտեմ, թե ինչ են ծխում մեր որոշ թերթերում, բայց որ Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ հոլյուցինոգեն հիստերիա է առաջացել որոշ խմբագրություններում, փաստ է: Մի քանի օր առաջ կարդացի ակնհայտ ապուշություն, որ ռուսները Գյումրին «փակելու» են ու военный городок դարձնեն, ինչը, բնականաբար, հիմարություն է և ոչ մի աղերս չունի իրականության հետ, բայց արի ու տես, որ այսքանով էլ չսահմանափակվեցին մեր լրագրողները, ու այսօր հանդես են եկել նոր, անհեթեթ ռուսաֆոբիա սերմանող տխմարությամբ: Մասնավորապես, թերթերից մեկը, հղում անելով Ռուսաստանի քաղաքական շրջանականերին (թե ասա դուք ո՜ւր, Ռուսաստանի շրջանակներն ո՜ւր, ձեզ ձեր գեղից են վիզայով հազիվ բաց թողնում), գրել է, որ Պուտինը ուզում է Սերժին համոզի, որ Գյումրին անվանակոչեն Ալեքսանդրոպոլ, որովհետև դա մոտ է նրա չեկիստական մտածելակերպին: 
Եթե Պուտինի մոտ չեկիստական մտածելակերպ է, ապա ավելի տրամաբանական կլիներ քաղաքը անվանակոչել  Լենինական, ոչ թե Չեկայի կողմից այդքան ատելի Ցարական Ռուսաստանի անունով: Ընդհանրապես, հոդված մեջ ճչացող անգրագիտությունը ու կողմնակալ վերաբերմունքն աչք է զարնում: Այստեղ չկա հավաստի տեղեկատվության նշույլ անգամ, փոխարենը կա մի աշխարհ կողմնակալ վերաբերմունք ու այլատյացություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել