1in.am-ը գրում է.
Ուրբաթ օրը, երբ ԱՄՆ-ում նշել են նախկին նախագահ Ջոն Քենեդիի ողբերգական սպանության 50-րդ տարելիցը, ներկայիս նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ընդհանրապես չի անհանգստանում իր անվտանգության համար, քանի որ իրեն հուսալիորեն պաշտպանում է գաղտնի ծառայությունը:
«Դրա համար ես ընդհանրապես չեմ անհանգստանում, քանի որ Գաղտնի ծառայությունը (որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար) ամեն օր գերազանց կերպով կատարում է իր աշխատանքը» ,-ասել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Օբամայի խոսքով՝ Քենեդիի սպանությունը ազդել է այն բանի վրա, որ «Գաղտնի ծառայության աշխատանքի մեթոդները շատ հարցերում փոխվեն»: Այժմ Սպիտակ տան ղեկավարը շրջում է զրահապատ լիմուզինով: Բացի այդ, ամենուր նրան հետևում են մինչև ատամները զինված անվտանգությունը և ավտոմեքենաների շարասյունը: