Թերթն իր առաջնորդողում գրում է. 

«Երկու օր է՝ Հայաստանի իշխանական շրջանակներում իսկական ցնծություն է տիրում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշման հետ։ Իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրենց ոգևորությունը, որի հիմքում ընկած է ուկրաինացիների անհաջողությամբ սեփական անկարողությունը մխիթարելու մոլորությունը։

Այդ մխիթարանքի իմաստն այն է, որ անգամ 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան չկարողացավ դիմակայել Ոուսաստանի ճնշմանը և ավելի խայտառակ կերպով հետ կանգնեց Եվրոպայի հետ ասոցիացումից, քան անհամեմատ ավելի փոքր ու աղքատ Հայաստանը, որը ասոցիացումից հրաժարվեց ոչ թե՝ վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ, այլ՝ ամբողջ 3 ամիս առաջ։ Ուրիշի խեղճությամբ սեփական խեղճությունն ու ստրկությունն արդարացնելն անգամ կենցաղային մակարդակում թուլության նշան է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել