A1plus.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2013 թվականի նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում հրավիրեց նիստ, որը նախագահում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի և Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն
Արդարադատության խորհրդում ավարտվել է:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ
Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն