Hartak.am-ը գրում է.
Ուկրաինա. երկիր, որը հարուստ է բնական ռեսուրսներով, երկիր, որը գրեթե արտաքին թշնամի չունի, երկիր, որտեղ ժողովրդի կենսամակարդակը մեզանից մի քանի անգամ բարձր է, երկիր, որտեղ տնտեսությունը մեր երկրի տտեսության նման տապալված չէ, երկիր, որտեղ հարուստների և աղքատների միջև այնպիսի անջրպետ չկա, ինչպիսին Հայաստանում է…
Եվ ահա այսպիսի երկիրը, որն, ի դեպ, ավելի մեծ շանսեր ուներ /քանի որ նա ռազմաքաղաքական հարթության մեջ այսպիսի «կախյլալ» վիճակում չի գտնվում, ինչպես Հայաստանը/ հրաժարվելու մաքսային միությանը անդամակցելուց, արի ու տես, հայտարարում է, որ իր կառավարության համապատասխան որոշմամբ կասեցրել է Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները: Այստեղ հատկանշականն այն է, որ բացի կասեցումից, ուկրաինական կառավարությունը հրահանգել է համապատասխան նախարարություններին Ռուսաստանին ու Եվրոպական միությանն առաջարկել ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների հարցերով եռակողմ հանձնաժողով, ինչպես նաև վերականգնել երկխոսությունը Մաքսային միության ու ԱՊՀ երկրների հետ՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով։ Արդյոք այս փաստը խորը մտորելու տեղիք չի տալիս: Արդյոք սա չի նշանակում, որ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցելու հարցը ինչքան էլ, որ դա որոշ ասպեկտներով վերցված ձեռնտու չի մեր երկրի համար, կարելի է համարել հանգուցալուծված…
Չէ՞ որ եթե Ուկրաինան այդքան մոտ գտնվելով եվրոպային, այնումենայնիվ, գնում է նման քայլի, ուրեմն այլ կերպ չի կարելի, նամանավանդ, մեր երկրի պարագայում, որն ամենուր շրջապատված է թշնամիներով, իսկ Եվրոպան, ցավոք սրտի, այս պահի դրությամբ դժար թե կարողանա անվտանգության լուրջ երաշխիքներ տալ:
Կարեն Թումանյան