1in.am-ը գրում է.

Վերջերս 33-ամյա Քիմ Քարդաշյանը և նրա փեսացու Քանյե Ուեսթը նմանատիպ հագուստ են կրել: Համերգից առաջ դուրս գալով Բրուքլինում գտնվող իրենց բնակարանից` զույգը լուսանկարիչներին է ներկայացել ջինսե տաբատով, սպիտակ վերնազգեստով և երկար վերարկուով: Այս մասին գրում է 7days.ru կայքը:

Քիմը նախկինում խոստովանել է, որ փեսացուն օգնել է իրեն աշխատել իր սեփական ոճի ստեղծման ուղղությամբ. «Չէ՞ որ ուզում ես ընկերդ կարծի, որ դու իրոք գրավիչ ես: Ես կարող եմ ինչ-որ բան կրել, և Քանյեն կասի` ոչ, դա գեղեցիկ չի դիտվում: Եվ ես լսում եմ նրան»:

Քարդաշյանը նաև խոստովանել է, որ իր հագուստի ոճը փոխվել է Նորթի ծնվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել