Պիտի հարատևենք և սովորենք դաժան իրականություններն էլ ընդունել: Հայաստանը դրախտ չէ, բայց մերն է, մենք ենք պարտիզպանը, այգեպանը, առաջին նոր հողի սեփականատերը, որ կոչվում է անկախ Հայաստան՝ վեց-յոթ հարյուր տարի ուրիշիների պարտեզներն ենք ջրել, հիմա մեր պարտեզը ունենք և ինչ ցանենք՝ այն էլ կժառանգեն մեր որդիներն ու թոռները: Նոր պարտեզ և այգի հիմնողը ընդհանրապես չի վայելում, որովհետև այդքան երկար չի ապրում....
Մեր վերջին վեց-յոթ հարյուր տարվա պապերը չեն ունեցել այդ պարտականությունը և մեզ ժառանգություն չթողեցին: այդ ինչ մենք ունենք այսօր՝ զրոյից սկսեցինք իրենց չկարողացածը, չունեցածը կարողացանք ունենալ անկախ Հայաստան, հիմա բոլորս այգեպանություն պիտի անենք. ինչ շինենք, կառուցենք, ցանենք՝ այդ էլ մենք չէ, որ պիտի վայելենք, այլ մեր զավակները, թոռները և այդպես շարունակաբար: Այսօրվա ամեն մի հայ ապագա Հայաստանի կերտողն ինքն իրեն պիտի համարի՝ առանց անձնական ակնկալիքի...Հիմա մենք մեր նախկին սերունդների չարածը պիտի լրացնենք:
Հիմա այդպես պիտի մտածենք և մեր աչքի առջև Իրան, Լիբանան, Իրաք, Սիրիա պիտի ունենանք, հիշելով Հայության ժամանակավոր գոյատևելը այդ երկրներում, դեռ մեր հայերը Եվրոպայի և Ամերիկայի համար չմեռան, բայց հաջորդ անգամ՝ անխուսափելի է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/367614163384693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել