Ամեն անգամ մի վայրից մյուսը գնալիս մինչ դուք կարող եք ձանձրանալ ու ալարել….
Ռուսաստանում ապահով աշխատավայր հասնելը կարող է իսկական նվեր լինել վերևից...

Որովհետև ահա այսպիսին է երթևեկությունը Ռուսաստանում`

Ճանապարհային տեսախցիկներն տարածված են Ռուսաստանում, որպեսզի կանխվեն թե՛ վարորդների, թե՛ հետիոտների ապահովագրական խարդախությունները: Սակայն Ռուսաստանում ճանապարհները շատ ավելի վտանգավոր են: Օրինակ` 2007թ.-ին Ռուսաստանում ամեն 100.000 մարդու հաշվարկով միջինը 25,2 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել այն դեպքում, երբ ԱՄՆ-ում, որտեղ 6 անգամ ավելի շատ մեքենաներ կան, 100.000 մարդու դիմաց 13,9 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Միգուցե դժվար է նորմալ միայնակ մարդկանց հանդիպել այլ վայրերում….

Ես պատրաստվում եմ միայնակ մեռնել:
Սակայն Ռուսաստանում դա շատ ավելի բարդ է:

Պետք է ուղղակի նայել ռուսական սոցցանցերում ու վիրտուալ ծանոթությունների կայքերում տեղադրած նրանց լուսանկարներն, ու ամեն ինչ պարզ կլինի...
Խցանումներում սպասելը բոոլորին էլ անկասկած հանում է հունից:

Սակայն Ռուսաստանում որոշ հարուստներ նույնիսկ կեղծ շտապ օգնության մեքենաներ են վարձում` ճանապարհն ազատելու ու իրենց անխափան երթևեկությունն ապահովելու համար:
![]()
Մոսկվայի ոստիկանությունն այժմ իրավունք ունի կանգնեցնելու ու ստուգելու շտապ օգնության մեքենաները, քանի որ բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ շտապօգնության մեքենաները` ժամը 200 դոլարով, առաջարկում են իրենց ծառայությունը քաղաքով` որպես տաքսի երթևեկելու համար:
Մինչ այլ վայրերում կարող են անհանգստանալ դեռահասների ալկոհոլային խմիչքներ օգտագործելու համար…

Ռուսաստանում կառավարությունը միայն վերջերս է գարեջուրը պիտակել որպես ալկոհոլաին խմիչք:

Ռուսաստանում ալկոհոլիզմը կանխելու համար միայն 2013թ.-ին էր, որ կառավարությունը սկսեց հսկողություն սահմանել գարեջրի վաճառքի հանդեպ: Մինչ այդ, գարեջուրն այստեղ վաճառվում էր սնունդի, հյութի պես, և շատ ժամանակ, շատ ռուսների համար առավոտյան ուղղակի հրաշալի այլընտրանք է ծառայում սուրճին:
Ու մինչ այլ վայրերում վայրի բնության մոտ ապրող մարդիկ կարող են այսպիսի տեսարան տեսնել,

Ռուսաստանում արջերն ամենուր են...

Մինչ դուք փորձում եք ավելի սիրալիր լինել,

ռուսները միանգամից բուն թեմային են անցնում:

Չնայած Ռուսաստանում հասարակ բնակիչների մոտ ավելի քիչ զենք կա, քան ԱՄՆ-ում, բայց այստեղ ավելի շատ են սպանությունների դեպքերը: Օրինակ 2009թ.-ին գրանցված սպանությունների թիվը կազմել է 21.603:
Ահա թե ինչպիսի տեսարանների կարող եք հանդիպել Ռուսաստանի ճանապարհներին`
![]()
Անորակ ճանապարհաշինության ու խիստ եղանակների հետևանքով Սամարա քաղաքում այժմ ճանապարհների քանդման խնդիր է առաջացել:Ճանապաևրհների հենց մեջտեղում դրանք ուղղակի փլվում են: Ճանապարհային փոսերը խնդիր են նաև Բերեզնիկի քաղաքում, որտեղ հանքափորները լուծվող հանքանյութերի շերտեր են փորել գետնի տակ:
Մի փոքր էլ այլ թեմայով խոսենք, շատ մարդիկ կարծում են, որ Յուրի Գագարինն առաջին մարդը չէր, ով հասել է տիեզերք, այլ առաջինն է, ով դրանից հետո ողջ է մնացել:
![]()
Շատերը հավատում են ոչ պաշտոնական այն պատմություններին, թե մինչև Յուրի Գագարինի տիեզերք թռչելն ու վերադառնալը, այլ տիեզերագնացներ նույնպես եղել են տիեզերքում, ու չորս տիեզերագնացներ անհետ կորել են իրենց առաքելոթյան ժամանակ: Ճիշտ է, որ Վլադիմիր Կոմարովը մեկնել է տիեզերք, սակայն նրան վերադառնալ չի հաջողվել: Ինչևէ, պաշտոնական տվյալներով համարվում է, որ հենց Յուրի Գագարինն է եղել առաջին մարդը տիեզերքում:
Մինչ երկար օրվանից հետո դուք կարող եք մի ծխախոտ վայելել,

Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ իրենց ուրախությունը ստանում են «Կրակոդիլ» կոչվող թմրանյութն օգտագործելով:
![]()
Ռուսաստանում վերջերս կտրուկ աճել է «Կրակոդիլ» կոչվող թմրանյութն օգտագործողների թիվը: Այն, շնորհիվ իր էժան գնին, մարդու օրգանիզմին խիստ վնաս է հասցնում ու մեկից երկու տարի հետո, սպանում: Մինչ հերոյինը կարող է 150 դոլար կամ ավել արժենալ, «Կրակոդիլը», որը թմրամոլները կարող են հեշտությամբ ստանալ բենզինից կամ թթուներից, արժե մոտավորապես 8 դոլար: Թմրանյութն իր անունը ստացել է օգտագործողների մաշկին դրա հետևանքով առաջացած վերքերի պատճառոով:
Այո՛, ահավոր է, ավելի լավ է հեռու մնալ:

Ահավոր է:
Մինչ դուք մտածում եք, թե որքան ձանձրալի է այն փոքր քաղաքը, որտեղ ապրում եք,

Ռուսաստանում ահա այսպես են զվարճանում

Եթե երբևէ հայտնվեք Մոսկվայում, չզարմանաք այսպիսի տեսարաններից
![]()
Թափառող շները բավականին խելացի են ու կարողանում են գլուխ հանել ու տեխափոխվել գնացքների բարդ համակարգով: Կարող եք չհավատալ, բայց երբեմն դրանք իրենց ձագերին ուղարկում են մարդկանցից ուտելիք խնդրելու:
Նա զդարովիե:

Դե իսկ Վլադիմիր Պուտինը կարծես անփոխարինելի նախագահ է Ռուսաստանի համար`


















