1in.am-ը գրում է.
Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը կրում է մարտավարական բնույթ:
Վարչապետի խոսքերով, ով Ռադայում ելույթ է ունեցել ընդդիմադիրների բղավոցների տակ, նման որոշումը կայացվել է՝ ելնելով ստեղծված տնտեսական վիճակից:
«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշումը բարդ, սակայն միակ հնարավորն է ստեղծված տնտեսական իրավիճակում, որը ձևավորվել է Ուկրաինայում»,- ասել է նա:
Վարչապետն ասել է, որ որոշումը թելադրված է բացառապես տնտեսական դրդապատճառներով, այն չի փոխում Ուկրաինայի ռազմավարական զարգացման ուղղությունը, որն ամրագրված է արտաքին և ներքին քաղաքականության հիմքերի մասին օրենքով:
Ազարովի խոսքերով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից բնակարանային-կոմունալ տնտեսությունների տարիֆների մեծացման պահանջները, ինչպես նաև գոյություն ունեցող մակարդակում աշխատավարձերը, թոշակները, սոցիալական օգնությունը սառեցնելու մասին պահանջները դարձել են «վերջին կաթիլը» Ուկրաինայի կառավարության կողմից նման որոշում կայացնելու համար: