Նալբանդյան. Հայաստանի` Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը որոշված էPanorama.am-ը գրում է.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հարցը որոշված է, սակայն այդ մասին կհայտարարվի պատշաճ ժամկետներում:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի լրագրողների հետ ճեպազրույցի սղագրությունը տրամադրել է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հարց.Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։ 
- Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։ 

- Հարց. Այսինքն անորո՞շ է …
- Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։


- Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։
- Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։ 

- Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:
- Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել