![]()
Armnewstv.am-ը գրում է.
Հայաստանում համաներում ստացած դատապարտյալների կրկնահանցագործության ցուցանիշը ցածր է: 2011-ի համաներումից հետո ազատ արձակվածների միայն 5.8 տոկոսն է նորից հանցագործություն գործել: Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի խոսքով` 2013-ին այս ցուցանիշը կտրուկ չի փոխվի: Հոկտեմբերի 3-ի համաներման արդյունքում արդեն ազատ է արձակվել 642 դատապարտյալ: 920 մարդ ազատվել է այլընտրանքային պատիժը կրելուց: 77 անձանց պատժի չափը կրճատվել է:
Համաներումը մարդասիրություն և գթասրտություն է, թեև ունի նաև բացասական կողմերը: Վերջին 10 տարվա մեջ, ըստ խորհրդականի, ոչ մի դատապարտյալ երկրորդ անգամ համաներում չի ստացել: Դա անհնար է` պնդում է խորհրդականը: Եթե նման դեպքեր կան, նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել:
Հանուն մարդասիրության համաներումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Չհասցնելու դեպքում գործընթացը կշարունակվի: