Գիտե՞ք տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չի շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած` անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա: Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:
Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):
Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չի, թե երբ և որտեղ):
Մոտեցիր նրան հետևից և գրկիր:
Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե իհարկե նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:
Համբուրիր նրա ճակատը:
Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:
Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:
Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ:
Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:
Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:
Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:
Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք:
Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես: Իհարկե դա պետք չի անել բոլորի մոտ:
Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ:
Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան:
Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան):
Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է:
Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:
Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:
Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է:
Երեք բան, որ պետք է նվիրես նրան. 1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի, 2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի, 3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհագնի, երբ քնում է:
Մի մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:
Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ է անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:
Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի):
Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին:
Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան:
Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի ): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: Այնպես որ, սիրելի տղաներ, մի վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց. չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք: