Ռուսի սապոգի մասին՝ հակիրճ:
ԽՍՀՄ փլուզման մասին ինչ լեգենդ ասես չկա, սակայն փլուզման հիմնական պատճառը ներքին է: Դալաս-մալասներին կերտել են, որ մեղքը բարդեն դրսի ուժերի վրա: Ժամանակին մոտ վեց ամիս նվիրել եմ սովետի տնտեսության վիճակի ուսումնասիրությանը (անչափ հետաքրքիր է): Քաղաքական բաղադրիչը հանգիստ կդիմանար գորբաչովյան ռեֆորմներին, եթե տնտեսապես կայացած երկիր լիներ ԽՍՀՄ-ը: Բայց նրա տնտեսությունը արդեն ութսունականների սկզբին ողբերգական էր: Հիմնական պատճառը՝ կառավարման որակն էր: Այսօր ռուսի կառավարման որակը զիջում է սովետական որակին: Ու այս վիճակով ինչ-որ տնտեսական հույս կապել այդ մուտացիոն կառույցի հետ, չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել