Panorama.am-ը գրում է.
«Ռուսաստանն, առավել քան ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ այլ մասնակից երկիր, բարոյական իրավունք ունի լինել միջնորդ և խաղաղարար Անդրկովկասում, ինչպես նաև պահանջել Մինսկի խմբի այլ երկրներից ու տարածաշրջանի հարևան երկրներից ապահովել իր շահերը կովկասյան և կասպյան տարածաշրջանում»,- այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա այդ մոտեցումը հիմնավորեց պատմական օրինակներով և ընդգծեց, որ «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից այն տարածքներում, որոնք ռուս-պարսկական պայմանագրով փոխանցվել են Ռուսաստանին»:
«Մարդկության ամբողջ պատմության մեջ Ադրբեջանը, որպես անկախ պետություն, մինչև 1991թ.-ը գոյություն է ունեցել ընդամենը չորս տարի, որից երկու տարին ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մաս: Իսկ Ղարաբաղը երբեք մարդկության պատմության մեջ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Թուրքիան անպայման կօգտվի այն պահից, երբ Ռուսաստանը հեռանա Անդրկովկասից, ինչպես եղել է 1918թ.-ին և 1991թ.-ին»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ