1in.am-ը գրում է.

2012թ. հուլիսին Կոլորադոյի Ավրորա քաղաքի կինոթատրոնի այցելուներին գնդակահարած Ջեյմս Հոլմսի դեմ դատը անորոշ ժամանակով հետաձգվել է: Նման որոշում է կայացրել դատավոր Կարլոս Սեյմուրը՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Դատական գործընթացը նշանակված էր 2014թ. փետրվարին: Դատը հետաձգելու պատճառն այն է, որ դատախազների պնդմամբ՝ մեղադրյալը մեկ անգամ ևս պետք է անցնի հոգեբուժական փորձաքննություն:

Հոլմսին, որի գործողությունների հետևանքով զոհվել էր 12 մարդ, ու ևս 70-ը վիրավորվել էին, ներկայացվելէր 166 կետով մեղադրանք՝ ներառյալ սպանություն և առևանգում՝ սպանության նպատակով: 

Նա հայտարարել է, որ գտնվել է անմեղսունակ վիճակում, այդ իսկ պատճառով էլ իրեն մեղավոր չի համարում:

Անգամ եթե տղամարդը անմեղսունակ ճանաչվի, ամեն դեպքում կքննվի նրա մեղավորության հարցը: Սակայն այդ դեպքում դատախազներին դժվար կլինի ապացուցել, որ նա մեղավոր է ու պետք է մահապատժի ենթարկվի: 

Եթե երդվյալ ատենակալները Հոլմսին անմեղ ճանաչեն անմեղսունակության պատճառով, ապա նրան կուղարկեն հոգեբուժարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել