Emedia.am-ը գրում է.
1920 թ–ի այս օրը կնքվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար Վճիռը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության մաս էին ճանաչվում Վանի, Էրզրումի ու Բիթլիսի վիլայեթները ամբողջությամբ և Տրապիզոնի վիլայեթի զգալի մասը։
Առաջին Համաշխարհայինը ամփոփող Փարիզյան համաժողովում ՀՀ ու Թուրքիայի ղեկավարության կողմից ԱՄՆ նախագահին էր հանձնվել իրավունքը գծելու երկու պետությունների միջև սահմանը։ Մինչ այդ Օսմանյան Կայսրությունն արդեն իսկ կորցրել էր իր նախկին տարածքների զգալի մասը։ Այս իրավարար վճռով պատմական պատմական Հայաստանի զգալի տարածքներ անցնում էին Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ, մինչ դեռ այդ տարածքները չէին ներառում հայաբնակ բոլոր շրջանները՝ դուրս թողնելով ողջ Սեբաստիան, Մալաթիան, Կիլիկիան, Մարաշը և այլն։
Իրավարար վճիռը կայացնելու իրավունքը տրվել էր Վուդրո Վիլսոնին դեռևս ամռանը։ Սակայն նախագահը չէր շտապում կայացնել վճիռը։ Թուրքիայում իշխանության պայքարում էր Մուսթաֆա Քեմալը, ով հաղթանակ տանելով հունական բանակի դեմ Թուրքիայի կենտրոնում՝ ուղղեց բանակը դեպի Կովկաս։ Օգոստոսին մտնելով Հայաստան թուրքական բանակը գրավեց Օլթին, Սարիղամիշը, սեպտեմբերին գրավեց Կարսը ու աշնան կեսերին կանգնած էր Ալքսանդրապոլի (Գյումրի) մատույցներում։ Սովի ու համաճարակներից տուժող, հազարավոր փախստականներով բնակեցված Հայաստանը այլևս ի վիճակի չէր պայքարել Թուրքիայի զորքի դեմ, որն իր հերթին ստացել էր զգալի աջակցություն թե՛ բոլշևիկների, թե՛ որոշ արևմտյան ուժերի կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ