Այս կենդանիների մեծ մասին դուք հավանաբար երբևէ չեք տեսել: Դրանք շատ քչերին են հայտնի: Դրանցից մեկը ողջ տարվա մեջ ընդամենը երկու շաբաթ է երևում: Մենք որոշեցինք ներկայացնել դրանք ձեր ուշադրությանը, քանի որ շատ արտասովոր են: Այս կենդանիներն ասես ֆանտաստիկ կինոնկարից լինեն, սակայն միանգամայն իրական են:
1 Կետագլուխ
Այս կենդանուն անվանում են նաև կոշկակտուց: Թռչունը ստացել է այս անունը իր մեծ, կոշիկի ձև ունեցող կտուցի համար: Կոշկակտուցը բնակվում է արևադարձային արևելյան Աֆրիկայում` Սուդանից Զամբիա ընկած տարածքի ճահիճներում: Այն նաև հայտնի է իր յուրօրինակ կապույտ փետուրներով: Այս թռչունները շատ մեծ են. դրանց հասակը կարող է հասնել 110-152 սմ:
2 Օկապի
Օկապի կենդանատեսակը սերտ առնչություն ունի ընձուղտների հետ: Օկապին բնակվում է Կենտրոնական Աֆրիկայի Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում:
3 Պակու ձուկ

Հարավային Աֆրիկայի պակու ձկան ատամնաշարը նման է մարդկայինին: Նրանք ազգակից են պիրանիային:
4 Պանդա-մրջյուն

Չնայած իր անվանմանը` պանդա մրջյունը կրետի տեսակ է: Այն բնակվում է Չիլիում: Այս միջատի անթև էգերը նման են մեծ ու մազոտ մրջյունների: Չնայած այս փոքր միջատները գեղեցիկ են` հարկ է հեռու մնալ դրանցից, քանզի դրանց խոյթոցը շատ վտանգավոր է:
5 Նարվալ
Նարվալը ժանիքավոր կետ է: Այն սովորաբար հանդիպում է Կանադական Արկտիկայում և Գրենլանդիայի հարակից շրջանի ջրերում: Ինչպես և Բելուգա կետերը, Նարվալ կետերը ևս կարող են ունենալ 5 մետր երկարություն և կշռել 1587 կգ: Նրանց վիթխարի ժանիքը համարվում է երկրորդական սեռային բնութագրիչ:
6 Կարմրաշուրթ չղջիկաձուկ

Սարսափազդու տեսք ունեցող այս ձուկը բնակվում է Գալապագոսյան կղզիներում: Այն չի կարողանում լողալ, սակայն կարող է քայլել օվկիանոսի հատակին:
7 Կույր օձ
Այս Արտասովոր օձը, որը բնակվում է Ամազոնում, աչքեր չունի: Ենթադրվում է, որ այն ջրային կենդանի է, որը շատ առումներով նման է օձաձկան:
8 Ումբոնիա Սպինոզա
Գիտնականները կարծում են, որ այս տարօրինակ կենդանիները ազգակից են ցիկադաներին: Ումբիոնա Սպինոզան սնվում է ծաղիկների նեկտարով: Այն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ:
9 Դաշտավայրերի տենրեկ
Դաշտավայրերի տենրեկը գեղեցիկ է, սակայն հարկ է զգուշանալ Մադագասկարում բնակվող այս արարածից: Այն ամբողջությամբ բեղիկներով է պատված:
10 Կոլիբրի բազե-գիշերաթիթեռ

Այս փոքրիկ արարածը ասես կոլիբրիի, բազեի ու գիշերաթիթեռի խառնուրդ լինի: Հենց այստեղից էլ գալիս է նրա անունը: Այս փոքրիկ միջատը սնվում է ծաղիկների նեկտարով:
11 Կապույտ վիշապ

Սա Գլաուկուս Ատլանտիկուսն է` ծովային կապույտ լորտուի ապշեցուցիչ տեսակ: Կապույտ վիշապը կարողանում է լողալ ջրի մակերեսին իր ստամոքսում առկա գազավորված պարկի շնորհիվ: Այս սողունը հանդիպում է օվկիանոսի տաք ջրերում:
12 Սիրամարգ-շրիմփ
Սիրամարգ շրիմփը հայտնի է նաև «ծովային մորեխ» անունով: Իրենց առջևի մագիլներով նրանք կարող են անասելի ուժգին հարված հասցնել: Սիրամարգ-շրիմփին հնարավոր չէ պահել սովորական ակվարիումներում, քանի որ նրանք վնասում են այլ ջրային կենդանիներին և անգամ կարող են կոտրել ակվարիումի ապակին:
13 Պուդել գիշերաթիթեռ

Պուդել գիշերաթիթեռը հայտնաբերվել է միայն 2009 թ.-ին: Դրանք հանդիպում են Վենեսուելայում: Դեռևս շատ բան հայտնի չէ այս փափկամազ, շնանման գիշերաթիթեռի մասին:
14 Հսկայական իզոփոդ

Այս կենդանին աչքի է ընկնում իր մեծ չափսերով: Օվկիանոսներում բնակվող իզոփոդների խեցեպատյանը շատ ավելի մեծ չափսերի է հասնում, քան ծովում բնակվող իզոփոդներինը: Դրանք նախապատմական կենդանիներ են, որոնք շատ վաղուց գոյություն ունեն:
15 Սայգա այծքաղ

Սայգա այծքաղը հայտնի է իր տարօրինակ, չափազանց մեծ և շարժական քթով: Դրանք Չինաստանում և հարավարևմտյան Մոնղոլիայում ամբողջովին բնաջնջվել են, իսկ ընդհանրապես աշխարհում, այս տեսակը բնաջնջման եզրին է հայտնվել:
16 Անտառային օձ
Անտառային օձը բնակվում է Աֆրիկայի արևադարձային անտառների ծառաշատ հատվածներում և որսով հիմնականում զբաղվում է գիշերային ժամերին: Այս օձը սարսափազդու տեսք ունի, սակայն այն ամենափոքր օձերից է. առավելագույն երկարությունը 78 սմ է:
17 Կապույտ թութակաձուկ

Այս զվարճալի ձուկը հայտնի է «կապույտ թութակաձուկ» անունով: Այս ձկների երկարությունը հասնում է 30-75 սմ: Որոշ թութակաձկներ կարող են լինել անգամ 1.2 մետր: Պատճառն այն է, որ թութակաձկները իրենց ժամանակի 80 տոկոսն անցկացնում են սնունդ որոնելով:
18 Հնդկական մանուշակագույն գորտ

Գորտի այս հազվագյուտ տեսակը հիմնականում հանդիպում է Հնդկաստանում: Այն շատ ավելի փքված է, քան մյուս գորտերը: Ունի փոքր գլուխ և տարօրինակ մռութ: Այն դասվում է հազվագյուտ կենդանիների ցանկին, քանզի տարեկան միայն երկու շաբաթ է անցկացնում գետնի մակերևույթին:
19 Փշոտ վիշապ

Փշոտ վիշապը ավստրալական մողես է, որը հիմնականում բնակվում է անապատներում և, ինչպես կարելի է ենթադրել անունից, փոքրիկ վիշապի տեսք ունի: Դրանք հայտնի են նաև «լեռների սատանա» անվանումով: Փշոտ վիշապը կարող է ապրել մինչև 20 տարի:
20 Ծովախոզ
Ծովային կենդանիների անունները ստեղծողը հաստատ հումորի զգացումով օժտված մարդ է եղել, քանի որ դրանք երբեք իրենց արտաքինով չեն համապատասխանում իրենց անուններին: Ծովախոզերը մեծ ոտքեր ունեն և բնակվում են օվկիանոսների հատակում:



