Եվ թող ասեն, որ կանայք հագնվում են բացառապես իրենց համար, մենք հո գիտենք, որ առաջին հերթին մենք ցանկանում ենք գեղեցիկ ու ոճային երևալ տղամարդկանց աչքին: Մենք կարդում ենք սնդուսափայլ ամսագրեր, աշխատում ենք համապատասխանեցնել մեր զգեստապահարանը նորաձևության միտումներին, դիզայներներն էլ ձեռքերը ծալած չեն նստում և ամեն սեզոն մեզ են առաջարկում ուլտրանորաձև իրեր: Ամերիկյան ամսագրերից մեկը փորձել է պարզել, թե ինչն է տղամարդկանց վանում կանանց զգեստապահարանում: Ստացվել է հետևյալ հետաքրքիր պատկերը:

Жакеты с широкими плечами

Լայն ուսերով ժակետներ

Կար ժամանակ, որ մեզ թվում էր, թե 80-ականներին այդքան հայտնի ժակետներն էլ երբեք չենք կրի, բայց դիզայներն արդեն որ սեզոնն է մեզ են առաջարկում բազմապիսի ժակետներ` հենց լայն ուսերով: Մինչդեռ տղամարդկանց կարծիքով այս ժակետներն անգամ ամենանրբագեղ կնոջը դարձնում են հսկայական սար:

Широкополые шляпы

Ընդարձակ գլխարկներ

Եթե նախկինում նման գլխարկների մասին մենք հիշում էինք միայն լողափ գնալիս, ապա հիմա դրանք դարձել են մեր առօրյա կերպարի մի մասը: Տարբեր դիզայներներ էլ աշնանային իրենց հավաքածուներում ներառել են այս աքսեսուարը: Բայց տղամարդկանց կարծիքով կանայք նման գլխարկներով շատ հնաոճ տեսք ունեն:

Шапки на макушке

Բերետանման գլխարկեր

Այստեղ, թերևս, պետք է համաձայնենք տղամարդկանց հետ: Նման գլխարկները տեղին են միայն R`n`B կատարողների գլխին, այնպես չէ՞:

Кроссовки на танкетке

Բարձրակրունկ սպորտային կոշիկներ

Դիզայներ Իզաբել Մարանն առաջինը եղավ, որ կանանց նման կոշիկներ առաջարկեց, վերջիններս էլ, կորցնելով իրենց գլուխը, մեկը մյուսի հետևից համալրեցին իրենց զգետապահարանը նման կոշիկներով: Թե ինչու տղամարդիկ չեն հավանում այս կոշիկները, այդպես էլ պարզ չի...

Леггинсы

Լեգինսներ

Երբեմն միայն աէրոբիկայի համար նախատեսված լեգինսներն այսօր փրկության օղակ են մեզ համար: Դրանք կարելի է կրել զգեստների, կիսաշրջազգեստների և երկար ջեմպերների հետ: Իսկ տղամարդիկ համարում են, որ չի կարելի տաբատները փոխարինել լեգինսներով:

Джинсы на завышенной талии

Բարձր գոտկատեղով տաբատներ

Տղամարդկանց կարծիքով նման տաբատները քչերին են սազում. նման իրերի համար նրբագեղ կառուցվածք է պետք:

Юбки на завышенной талии

Բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստներ

Նույնը կարելի է ասել սրանց մասին:

Объемные джемпера

Ընդարձակ ջեմպերներ

Դրանք գեղեցիկ են նայվում թե նեղ ջինսերով, թե կարճ կիսաշրջազգեստներով և շատ ունիվերսալ են: Իսկ ահա տղամարդիկ այլ կարծիքի են: Նրանց կարծիքով նման հագուստը սազում է միայն որսորդներին և ձկնորսներին:

Брючный костюм

Տաբատով կոստյում

Մեծն Իվ Սեն Լորանը, առաջարկելով կանանց տաբատով կոստյում կրել, երևի չէր ենթադրում, որ XXI դարի տղամարդկանց դեմ կլինեն դրան: Նրանց կարծիքով կինը պետք է կին լինի, իսկ տաբատով կոստյումը բացառապես տղամարդկանց համար է:

Обувь на слишком высоких каблуках

Չափազանց բարձրակրունկ կոշիկներ

Կանայք միշտ էլ նախընտրություն են տվել բարձրակրունկ կոշիկներին. չէ՞ որ դրանցով ոտքերն ավել երկար են թվում, իսկ կառուցվածքը` ավելի սլացիկ: Իսկ տղամարդկանց կարծիքով բարձրակրունկ կոշիկներով կանայք նման են հարբած ընձուղտների:

Юбки, платья и топы с баской

Բասկայով կիսաշրջազգեստներ և զգեստներ

Վերջին տարիների գլխավոր միտումը հայտնվել է ոչ միայն մեր, այլև աստղերի զգեստապահարաններում: Իսկ ահա տղամարդիկ համարում են, որ նման դետալով կանայք նման են հղիների և հիմար տեսք ունեն:

Украшение для волос в виде банта

Բանտով աքսեսուարներ

Տղամարդիկ համարում են, որ բանտով աքսեսուարները կարող են կրել միայն մինչև հինգ տարեկան փոքրիկ աղջիկները:

Туфли с острым мысом

Սուր քթով կոշիկներ

Կանանց թվում է, որ նման կոշիկները տեսողականորեն երկարացնում են ոտքերը, իսկ ահա տղամարդկանց այդ կարծիքին չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել