Էս մեր վարչապետը լրիվ դարդ ա, էն աստիճան, որ արդեն իրոք զարմանում եմ, թե էս անմեղսունակին ոնց են դեռ երկրի երրորդ պաշտոնում պահում: Ախր պասպորտով դանդալոշ պետք ա լինել, որպեսզի կառավարության նիստի ժամանակ հայտարարես, որ «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը։ Բայց բիզնեսից դուրս գալը, պետք է դժվար լինի»:
Էդ ոնց որ սովետական կինոներից մեկի միջի всех впускать, никого не выпускать...
Ախր ա՛յ Տիկո ջան, ա՛յ քո միկրոսկոպիկ հանճարին ղուրբան, էդ ոնց որ ասես էստի համեցեք, բայց իմացեք, որ նալոգվին նալելու ա, միլիցեն փայ ա ուզելու, շուկայում էլ օլիգարխն ա քեզ կզզցնելու, բայց պետք չէ հուսահատվել, որովհետև մեկ ա, էդ մինչև կյանքիդ վերջ տենց ա լինելու, որովհետև ընկել ես, պետք ա քաշես:
Չէ, էն որ մենք շատ վարչապետներ ենք ունեցել ու մեջները բազմաթիվ դոդեր են եղել՝ փաստ ա, բայց էս Տիկոն ռեկորդներ ա սահմանում. սա կա՛մ պաթոլոգիկ խնդիրներ ունի ու մոտը ինտենսիվ բթացում ա գրանցվում, կա՛մ էլ Հայաստանի թիվ մեկ ցինիկն ա, ով այս կերպով ծաղրում է մեզ ու դրանից հաճույք է ստանում: Երկու դեպքում էլ լուծումը մեկն է՝ ռադ անել Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից, թե չէ սա գլուխներս կուտի վերջնականապես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել