Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել ՄՄ-ին. ոչ ոք փողոց դուրս չեկավ, մեծ հաշվով, իսկ եղած բողոքները` հիմնականում արտահայտվեցին ստատուս գրելու տեսքով:
Երբ Յանուկովիչի կառավարությունը հայտարարեց, որ կասեցնում է ասոցացման ստորագրումը ԵՄ-ի հետ, կեսգիշերով միանգամից հազարավոր մարդիկ դուրս եկան Կիևի փողոցներ: Դա նրանից է, որ Ուկրաինայի հասարակությունն ավելի ճկուն է և ավելի բազմաբևեռ, և այդ հասարակությանը հնարավոր չէ խաբել այն կեղծ «ազգանվեր» հռետորաբանությամբ, թե չի կարելի բողոքել, որովհետև թշնամին կհարձակվի, իմաստ չունի բողոքել` մեկ է ոչինչ չի փոխվի, մի բողոքեք` նախագահն ունի այդ իրավունքը, և այլն:
Դրա համար էլ Ուկրաինայում փոփոխություններ կան ու կլինեն, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև հեղափոխություններ կլինեն, իսկ մենք կշարունակենք գտնվել նույն այն ճահիճում, որտեղ գորտերի պես պնակալեզներն ու ծախու գործիչները կկռկռան: Կեցցեն ուկրաինացիները:
Կից նյութն` այստեղ