Panorama.am-ը գրում է.
Դեղատներում այս պահին էլ ուսումնասիրություններ են կատարում` պարզելու, թե ինչպես է իրականացվում օրերս կեղծ ճանաչված դեղի («Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1» (խմբաքանակ U148B և U148C) ) հետհավաքը: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Անահիտ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ դեղերը ներկրող «Վիտալեքս» ընկերությանն առաջարկվել է անհապաղ դադարեցնել դրանց շրջանառությունը և ապահովել հետհավաքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեղատներից:
«Վերահսկողություն իրականացվում է»,-հավաստեց նախարարության պաշտոնյան, ավելացնելով, թե այս պահին ուսումնասիրության արդյունքների մասին ոչինչ ասել չի կարող:
Նախարարությունում տվյալներ էլ չունեն, թե քանի մարդ է ձեռք բերել և օգտագործել հիշյալ դեղը: Դեղի հետազոտությունն էլ իրականացվել է ոչ թե քաղաքացիների բողոքների, այլ մասնագետների կասկածների հիման վրա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն քաղաքացիներից դեղերի վերաբերյալ որևէ բողոք չի ստացել, բայց կազմակերպությունում եկել են եզրակացության, որ ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության առումով խնդիրներ կան, իսկ սպառողների իրավունքների պաշտպանությունը բավականին ցածր մակարդակում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ