1979-80թ., «Երեւան» ՀՖՍ, (ըստ Մ. Գալշոյանի համանուն վիպակի), I սերիա` 67 րոպե (1855 
մ), II սերիա` 68 րոպե (1884 մ), գուն., պրեմիերան` 07.05.1981թ.: 
Սց. հեղ. Մ. Գալշոյան, բեմ. ռեժ. Ժ. Ավետիսյան, բեմ. օպեր. Լ. Պողոսյան, բեմ. նկ. Ա. Սարգսյան, կոմպոզ. Է. Բաղդասարյան, հնչ. օպեր. Հ. Հակոբյան, ռեժ. Ա. Դավթյան, Լ. Քոչար, օպեր. Է. Բաղդասարյան, Ս. Մարտիրոսյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, զգ. նկ. Ա. Գրիգորյան, ռեժ. աս. Ս. Շահսուվարյան, օպեր. աս. Ա. Սարիբեկյան, խմբ. Վ. Մուրադյան, Ս. Առուստամյան, տն. Գ. Նազարյան: 
Դերերում. Ձորի Միրո – Սոս Սարգսյան, Հարութ պապ – Հ. Գալոյան, Վարդան սրբազան – Գ. Հարությունյան, Մանուկ Քեռի – Օ. Տեր-Հովհաննիսյան, Գլագ – Լ. Աբրահամյան, Օսման աղա – Վ. Սարուխանյան, Խեւիկ – Ա. Ավետիսյան, Գեւորգ Չաուշ – Ա. Ներսիսյան, Նարե – Մ. Գրիգորյան, Ծամթելիկ – Լ. Թոփոլյան, Խանդութ – Գ. Խաչիկյան: 
Ֆիլմի հերոսը 1915-ին Օսմանյան Կայսրության կազմակերպած Հհայոց եղեռնի օրերին կորցնում է ընտանիքը եւ միանալով աշխարհազորականներին` կռվում է թուրք ասկյարների դեմ: Այնուհետեւ կյանքից հոգնած եւ ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած Միրոն հանգրվան է գտնում Արեւելյան Հայաստանում եւ այնտեղ էլ հանդիպում տառապանքների ու կորուստների նույն ճանապարհն անցած գաղթական մի կնոջ: Միմյանց հանդեպ ունեցած սերը վերադարձնում է կյանքի հետաքրքրությունը եւ օգնում է նրանց նոր ընտանիք կազմելու, նոր կյանք սկսելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել