«Անցյալ շաբաթ Շվեյցարիայում ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի և Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի հանդիպման ընթացքում չի քննարկվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդրանքը։
Այս մասին մեր թղթակցի հարցմանը հայտնել է ՀՀ ԱԱԽ մամուլի քարտուղար Ա. Միսակյանը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներին ասել էր, թե խնդրել է Շվեյցարիայի իշխանություններին միջնորդ լինել ՀՀ-ի հետ հարաբերություններում, «աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ինչը Անկարային թույլ կտա հարաբերություններ հաստատել Երևանի հետ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել