IGP7510Kinoashkharh.am-ը գրում է.

2007 թ. հոկտեմբերի 25-ին Vanity Fair հանդեսը «Մանուշակագույն անձրև» ֆիլմի երաժշտությունը ճանաչեց բոլոր ժամանակների լավագույն սաունդտրեկ:

Կինոնկարում հնչում է նշանավոր Պրինցի ձայնագրած 9 կոմպոզիցիա, սակայն ամենատպավորիչն ու  հաջողվածը ընդունված է համարել համանուն «Purple Rain»-ը:

Հետագայում  այդ երգը համբավ ձեռք բերեց ոչ միայն որպես սաունդտրեկ, այլև ինքնուրույն հիթ: Պրինցը հաճախ էր այն կատարում իր համերգներում:

Այսօր առաջարկում ենք լսել այն, նաև ուրիշ հաջողված երգեր, որոնք սիրված ու հանրածանոթ են դարձել ֆիլմերի շնորհիվ:

Ֆիլմի շնորհիվ առանձին հիթ դարձավ «A Hard Days Night» երգը, որ որպես սաունդտրեկ է օգտագործվել համանուն «Դժվարին օրվա գիշերը» կինոնկարում:

Ֆիլմը նկարահանվել է 1964 թ.: Սյուժեն բավականին պարզ է ու ոչ սովորական. «Բիթլզը» շտապում է համերգի, բայց ճանապարհին հանդիպում է ամեն տեսակ փորձանքների:

Հազիվ թե այդ ժապավենը հաջողության հասներ, եթե գլխավոր դերերում չլիներ նշանավոր լիվերպուլյան քառյակը:

Այսօր այդ ֆիլմը գրեթե մոռացված է, սակայն երգը շարունակում են լսել ու սիրել: Ժամանակին այն նվաճել է «Գրեմմի» մրցանակ, իսկ այսօր «Բոլոր ժամանակների 500 լավագույն  երգեր» ցուցակում է:

Կինոյի էկրաններից հնչող անմոռանալի հիթ է դարձել նաև Սելին Դիոնի «My heart will go on» երգը:

Այն չպետք լիներ «Տիտանիկ» ֆիլմում. ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդում էր, որ ամբողջ ֆիլմը նկարվի առանց երաժշտության ուղեկցության: Սակայն երգը նրան այնքան է դուր է եկել, որ փոխել է պայմանները:

Այն նույնպես սիրված դարձավ ֆիլմից անկախ և առաջին տեղը գրավեց համաշխարհային հիթ-շքերթների մեծ մասում, նաև` ամենից ճանաչված ու ամենից շատ վաճառվող սինգլներից երաժշտության ողջ պատմության ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել