1in.am-ը գրում է.
MTV EMA 2013 վարկածով լավագույն արտիստ Ջասթին Բիբերը վերջերս The Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում պատմել է իրեն ատողների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին:
Երիտասարդ երգիչը հայտարարել է, որ իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում իր հասցեին հնչած քննադատությունները: Նա իր մասին վատ հոդվածներ գրելու ձգտումը բացատրում է ուշադրություն գրավելու ցանկությամբ: Այսինքն, տպագիր և ինտերնետ հրատարակչություններն ավելի շատ հետաքրքրված են իրենց մասին ավելորդ անգամ հիշեցնելու, քան որևէ աստղի քննարկելու ցանկությամբ:
Հարկ է նշել, որ Բիբերն ինքը փորձում է անընդհատ ուշադրություն գրավել՝ պետական դրոշով հատակը սրբելով, հյուրանոցներում անկարգություններ սարքելով կամ քնից առաջ լուսանկարվելով:
«Ճիշտն ասած՝ ես թքած ունեմ, թե ինչ են իմ մասին խոսում մարդիկ: Ես գիտեմ, թե ինչ եմ անում, ինչի եմ հասել և ուր եմ գնում՝ որպես երաժիշտ, նկարիչ և ուղղակի մարդ: Ինձ դուր է գալիս այն տղամարդը, որին ես աստիճանաբար վերածվում եմ»:
Իր հարցազրույցում Բիբերը խորհուրդ է տալիս բոլորին վստահել միայն սեփական ընտանիքին: Նա հայտարարել է նաև, որ ամբողջովին վստահում է իր մենեջերին՝ Սքութեր Բրաունին:
Շատերն են նկատել Բիբերի վրա ռեփ-մշակույթի մեծ ազդեցությունը: Սակայն երգիչն ասել է, որ այդ ոճը միայն սևամորթներինը չէ կամ հակառակը: Դա ուղղակի ապրելաոճ է:
Իր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին Բիբերն ասել է, որ դրանք իրականացնելու բավական ժամանակ ունի:
«Մայքլ Ջեքսոնն իր Off the Wall ալբոմը 23 տարեկանում, իսկ Bad ալբոմը 25 տարեկանից հետո է ձայնագրել: Այնպես որ շտապելու տեղ չկա»,- ասել է երգիչը: