1in.am-ը գրում է.
Նյու Յորքի բնակչուհին մյուսներից առանձնանալու բավականին յուրահատուկ միջոց է ընտրել՝ աչքի մեջ պլատինե սրտիկ տեղադրելով:
Բժիշկ Էմիլ Չինի կողմից Լյուսի Լուկյանկոյի աջ աչքի մեջ տեղադրված սպիտակ սրտիկի տրամագիծը 3,5 մմ է:
Fox5-ին տված հարցազրույցում Լյուսին խոստովանել է, որ վիրահատության համար 3000 դոլար է վճարել: Այն ընդամենը մեկ րոպե է տևել:
Չնայած Եվրոպայում և Լոս Անջելեսում, այդպիսի բազմաթիվ վիրահատություններ են կատարվել, Նյու Յորքում այն առաջինն է:
Բժիշկ Չինը պնդում է, որ չնայած այս վիրահատությունը վախեցնող է թվում, այն բավականին անվտանգ է:
Վիրահատության միակ հետևանքը տեղային արնահոսությունն է, որը մի քանի օրից դադարում է: Սակայն Օֆտալմոլոգների ամերիկյան ակադեմիան այդպիսի պրոցեդուրաները հավանության չի արժանացնում և զգուշացնում է հնարավոր վտանգների մասին:
Ակադեմիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ առայժմ բավականին ապացույցներ չկան, որ պրոցեդուրան անվտանգ է, և կոչ են անում աչքերի մեջ օտար մարմիններ կամ նյութեր չտեղադրել: