1in.am-ը գրում է.
Իրինա Շեյքը նկարահանվել է 7 Hollywood Magazine ամսագրի ձմեռային համարի համար: 27-ամյա մոդելը փորձել է միանգամից մի քանի հանդերձանք` հաղորդում է 7days.ru-ն:
Ամենաանկեղծ հանդերձանքը, որն ընդգծում է Շեյքի գեղեցիկ կազմվածքը, լատեքսից սև շորտն է: Մյուս լուսանկարներում ֆոտոմոդելը ցուցադրել է սև բաճկոն՝ ծանր կտորից` մետաղյա գոտիով:
Մոդելը նկարահանվել է նաև սև կրծկալով, կիսաթափանցիկ զգեստով, սպիտակ զգեստով, վանդակավոր կարճ տոպից և լայն վերարկուից կազմված հագուստով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_232061.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել