Աբովյան քաղաքի թիվ 5 ռուսական դպրոցը հրաժարվում է ընդունել Ռուսաստանից ետ վերադարձած ՀՀ քաղաքացի հանդիսացող 1-ին դասարանցի աշակերտին, պատճառաբանելով, որ տվյալ դպրոցում կարող են սովորել միայն այն աշակերտները, ում ծնողները կամ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի կամ գրանցված են այլ երկրում որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Տվյալ աշակերտը սովորել է Ռուսաստանում՝ ռուսական դպրոցում հետևաբար նրան հարկավոր է շարունակել սովորել ռուսական դպրոցում, այդպես նպատակահարմար են գտնում նաև նրա ծնողները: Նրա ընտանիքի մի մասն է դեռ Հայաստան վերադարձել, իսկ ինքը դեռ Ռուսաստանում է ծնողներից մեկի հետ, շատ շուտով պիտի վերադառնան: 
Այսպիսով նման խնդիրը կամ օրենքը բավականին վնասակար է, քանզի նրանք կարող են և չվերադառնալ հանուն իրենց երեխայի ուսման ու հետևաբար ապագայի: Կամ դատեք ինքներդ եթե նրանք վերադառնան ու երեխային չնդունեն դպրոց, անցնի 1 տարի նոր ընդունեն հայկական դպրոց, որը որ բացասաբար կազդի աշակերտի վրա, քանի որ նա հայերենին շատ վատ է տիրապետում դեռ, դրան կգումարվի մեկ տարվա կորուստը, իսկ 12 տարի սովորելու պարագայում դա բավականին երկար ժամանակ է, նա կավարտի դպրոցը 20 տարեկանում ու միանգամից կզորակոչվի բանակ, հետևաբար շանս չի ունենա շարունակելու ուսումը: Երեխան նաև խնդիրներ ունի լեզվի հետ, բնականաբար, նրա համար հոգեպես մեծ ճնշում է այս ամենը՝ նոր միջավայր, նոր կանոններ, նոր դպրոց, նոր աշակերտներ այլ(թեպետև հարազատ) լեզվով խոսացող... 
Հ.Գ. Քաղաքական առումով միգուցե լավ մարտավարություն է, ինչ որ պահի ինքս էլ կարող եմ համաձայնել, բայց մարդկանց հարմարավետության ու հոգեպես չվնասելու առումով բավականին կաղ է ու բնականաբար վնասում ու հիասթափեցնում է մարդկանց այս ամենը: Հուսամ ծնողները չեն մտափոխվի Հայաստան վերադառնալու հարցում, հանուն իրենց երեխայի հարմարավետության ու սթրեսներից խույս տալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել