Tert.am-ը գրում է.

Օրերս տեղի ունեցած` Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի հետ:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից՝ նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին՝ իր հրավերին արձագանքելու համար՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետևել է համագումարի ընթացքում բարձրացված խնդիրներին: Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ դպրոցներում կա դրամահավաքության երկու օրինական տարբերակ. երբ բացառապես՝ ծնողական կոմիտեն է որոշում գումար հավաքել դպրոցի կարիքների կամ մշակութային միջոցառումներին մասնակցելու համար, այլ ոչ երբեք՝ դպրոցի ղեկավարությունը կամ ուսուցիչը, և երկրորդ, երբ ծնողական կոմիտեն իր որոշումը չի պարտադրում է բոլորի աշակերտներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել