1in.am-ը գրում է.

«Բորուսիա»-ն Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է այն մեկնարկային կազմերը, հենց որոնցով էլ, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան դորտմունդցիներն ու Մյունխենի «Բավարիա»-ն: Ըստ դրա` այս սկզբունքային խաղն առաջին րոպեներից կսկսի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Հիշեցնենք, որ գերմանական 2 գրանդների հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

«Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմը` Ռոման Վայդենֆելլեր, Էրիկ Դուրմ, Մանուել Ֆրիդրիխ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Կևին Գրոսկրոյց, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Մարկո Ռոյս, Յակուբ Բլաշիկովսկի, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լևանդովսկի:

«Բավարիա»-ի հավանական մեկնարկային կազմը` Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Դանտե, Դավիդ Ալաբա, Չավի Մարտինես, Թոնի Կրոսս, Թոմաս Մյուլլեր, Մարիո Գյոտցե, Արիեն Ռոբեն, Մարիո Մանջուկիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել