Սիրահարները նետվել են 9-րդ հարկիցSlaq.am-ը գրում է.

Իրար հետ վիճաբանելուց հետո, սիրահարները նետվել են 9-րդ հարկից և մահացել: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում: Երիտասարդ տղան ու աղջիկը րոպեների տարբերությամբ ինքնասպանություն են գործել: 27-ամյա Արտյոմն ու 21-ամյա Ելիզավետան միասին ապրել են վարձու բնակարանում: Առաջինը կյանքին որոշել է վերջ տալ Արտյոմը: Վեճից անմիջապես հետո նա բացել է պատուհանն ու նետվել: Հույս ունենալով, որ Արտյոմը ողջ է` Ելիզավետան վազել է փողոց, սակայն նրա սիրելին կյանքի նշաններ ցույց չի տվել: Աղջիկը բարձրացել է իրենց բնակարան և նետվել: Սիրահարների մարմինները նկատել են անցորդները: Այժմ քննիչներին սպասվում է վեճի պատճառների մասին քննություն իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել