Մեզնից շատերը թերահավատորեն են վերաբերում Խորհրդային Միության 1960-1980-ական թվականների ճարտարապետությանը: Այնուամենայնիվ, խորհրդային ժամանակաշրջանի որոշ կառույցներ ասես գիտաֆանտաստիկ կինոնկարներից լինեն: Այս հոդվածում ներկայացված են Խրուշչյովի և Բրեժնևի ժամանակների ամենացնցող շինությունները, որոնք կոտրում են բոլոր կարծրատիպերը:
1. Մոսկվայի օղակաձև շենքերը
Առաջին օղակաձև շենքը կառուցվել է 1973 թ.-ին, երկրորդը` 6 տարի անց: Շենքի ներքին տրամագիծը կազմում է 155 մետր: Շենքում 912 բնակարան կա:
2. Կիրգիզիայի Օշ քաղաքի Սուլեյման-Տու լեռան վրա գտնվող պատմական և ազգագրական թանգարան
Թանգարանային համալիրը կառուցվել է 1978 թ.-ին: Այն հսկայական ապակեպատ բետոնե կառույց է, որը փակում է դեպի քարանձավ տանող մուտքը: Սկզբում նախատեսվում էր օգտագործել այս կառույցն իբրև ռեստորան, սակայն այս ծրագիրը երբեք էլ կյանքի չկոչվեց:
«Թանգարան»
3. «Սպորտ» հյուրանոց, Տալլին, Էստոնիա
Այն կառուցվել է 1980-ականներին Օլիմպիական խաղերի մասնակիցների և հյուրերի համար:
Ըստ նախագծի` այն պետք է նման լիներ վիթխարի նավի, որի տախտակամածին պետք է ռեստորան լիներ:
4. Երկաթուղային կայարան, Լատվիա
Յուրմալայում գտնվող Կայարանի շենքը հայտնվեց 1977 թ.-ին` Յուրմալայի 100-ամյակի առթիվ:
Այս կառույցը ալիքի ձև ունի:
5. Տաղավար «Տնտեսական նվաճումների» ցուցասրահի տարածքում, Տաշկենդ, Ուզբեկստան
Ցավոք սրտի, այս շինությունը չի պահպանվել մինչև մեր օրերը:
6. «Ռոսիա» կինոթատրոն, Երևան, Հայաստան
Այս յուրօրինակ շինությունը շահագործման է հանձնվել 1975 թ.-ին: Այնտեղ երկու կինոդիտման սրահ կար:
7. Ամառային կինոթատրոն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի զբոսայգում
Այս շինությունն իր ձևով կրիայի խեցի է հիշեցնում: Այն կառուցվել է 1978 թ.-ին` ավազանի մեջ: Այն զբոսայգու ամենատեսարժան վայրերից մեկը դարձավ:
8. «Համալիր» մարզահամերգային համալիր, Երևան, Հայաստան
Այս վիթխարի բազմաֆունկցիոնալ շենքը բացվել է 1983 թ.-ին: Երևանի հյուսիսարևմուտքում տեղակայված այս համալիրի մրցումների սրահը նախատեսված էր 50000 մարդու համար: Ներսում կան աստիճաններ ու շարժասանդուղք: Երկրորդ սրահը նախատեսված է 1300 հոգանոց հանդիսատեսի համար:
9. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Մոսկվա
Այս համալիրի կառուցման համար պահանջվել է 20 տարի: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցվեցին 1994 թ.-ին: Գլխավոր շենքը ունի 23 հարկ: Այն ժամանակներում գիտությունների ակադեմիայի շենքը միակ յուրօրինակ շենքն էր, որի նմանը չկար ողջ Մոսկվայում:
10. Ռեստորան «Ադամանդ», Բաքու, Ադրբեջան
60-ականներին կառուցված այս բացօթյա կառույցը տեղացիներին փրկում էր տապից:
Այս նախագիծը բավականին հաջող էր, ուստի 10 տարի անց նույնանման սրճարան կառուցվեց Խորհրդային Կիրգիզիայի մայրաքաղաք Ֆրունզեում: Այս երկու շինություններն էլ կառուցվել են իսպանացի ճարտարագետ Ֆելիքս Կանդելայի նախագծած շենքերի ոճով:
11. Իլյա Չվաչվաձեի անվան թանգարան, Ղվարել, Վրաստան
Վրացի բանաստեղծի թանգարանը նախագծվել է Խորհրդային Միության ամենանշանավոր ճարտարապետներից մեկի` Վիկտոր Ջեորվենաձեի կողմից և շահագործման է հանձնվել 1979 թ.-ին:
12. «Օլիմպիա» հյուրանոց, Տալլին, Էստոնիա
Այս հյուրանոցը բացվել է 1980 թ.-ին: Այս աշտարակում 405 սենյակ կա:
Ներկայումս` վերանորոգումից հետո, այն չի պահպանել իր երբեմնի յուրօրինակությունը:
13. Ռոբոտիկայի և տեխնիկական կիբեռնետիկայի կենտրոնական հետազոտական ինստիտուտ, Սանկտ-Պետերբուրգ
Սա Խորհրդային ժամանակաշրջանի ամենագեղեցիկ ճարտարապետական շինություններից է:
14. Խորհրդային Միության դեսպանատունը Կուբայում, Հավանա
Սա այս ցուցակի միակ շենքն է, որը Խորհրդային Միության սահմաններից դուրս է գտնվում: Այն Կուբայում Խորհրդային միության և Ռուսաստանի ներկայության տպավորիչ խորհրդանիշն է:
Համալիրը և ներսի հսկայական զանգակատունը կառուցվել են 1985 թ.-ին:
15. Ծիսակատարությունների ամրոց, Թբիլիսի, Վրաստան
Խորհրդային ժամանակաշրջանի մոդեռնիզմի այս գլուխգործոցը կառուցվել է 1985 թ.-ին:



