1. Նորաձևությունը բոլորի համար չէ. այն հարուստների, անբանների և երիտասարդ ու սիրունիկ կազմվածքների համար է: Մնացածին պարզապես անհրաժեշտ է սեփական ոճ և որակյալ հագուստ:
2. Մի կողմից նորաձևությունը հավաքական խելահեղություն է, և չի կարելի լինել դրանից դուրս: Իսկ մյուս կողմից ծիծաղելի է հետևել նորաձևությանը, բայց և չհետևելն էլ հիմարություն է: Ոճի զգացումը հենց այդ բարակ սահմանը տեսնելն է:
3. Հայտնի ապրանքանիշը գովազդ է սպառողների չզարգացած ճաշակի համար: Եթե ձեր ամբողջ հագուստի վրա հայտնի ապրանքանիշների լոգոներ են, դա միայն նշանակում է, որ դուք ունեք հարուստ հայր, ամուսին կամ սիրեկան:
4. Լուրջ ուշադրություն մի դարձրեք միտումներին: Դրանք ծնվում են վեց ամիսը մեկ և հաստատուն չեն: Նորաձևությունը ստեղծված է, որպեսզի դուրս գա նորաձևությունից: Իսկ ահա ոճը հավերժական արժեք է:
5. Նորաձևության մարմնացում լինելու համար բավարար չէ ունենալ ադամանդե զարդեր, վարել թանկարժեք մեքենա և ունենալ միլիոնատեր ամուսին: Պետք է վաստակել համաշխարհային հռչակ: Եվ ընդհանրապես պետք չի ձգտել դառնալ նորաձևության մարմնացում. դա ամեն մեկին չի տրված: Ավելի լավ է սովորեք լինել էլեգանտ:
6. Գնահատեք ձեր արտաքին տվյալներն ադեկվատ կերպով և ընտրեք այնպիսի հագուստ, որ համապատասխանում է ձեր կառուցվածքին: Մի բացեք միաժամանակ և կուրծքը, և ոտքերը: Հետևեք մազերի գույնին` խուսափեք չափազանց վառ երանգներից, մանրակրկտորեն ընտրեք օծանելիքն ու դիմահարդարումը: Մի մոռացեք չափի զգացման մասին, մի համադրեք երեքից ավել գույն մի կերպարում: Եվ հիշեք` ոճը ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությունն է: