Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` նոյեմբերի 20-ին, նշանավոր կինոդերասան և մի քանի սերունդների կուռք Ալեքսեյ Բատալովը դարձավ 85 տարեկան, որից 70-ը նվիրել է կինոյին: Բատալովն առաջին անգամ հայտնվել է էկրանին, երբ դեռ դպրոցական էր, խաղում էր Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին ֆիլմում: Եվ խոստովանում է, որ երբևէ չի խաղացել, այլ ապրել է իր հերոսների կյանքով:
Պետական մրցանակի եռակի դափնեկիրը ծնվել է դերասանների ընտանիքում: ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան ավարտելուց հետո երեք տարի է խաղացել այդ թատրոնի բեմում: Այնուհետև մեկնել է Լենինգրադ և ուսանել այնտեղ ռեժիսորություն: Նրա դիպլոմային աշխատանքը` «Շինելը», նույնիսկ վարձույթ է մտել: Սակայն նրան համաշխարհային ճանաչում են բերել դերասանական աշխատանքները` Բորիսը «Թռչում են կռունկները» ֆիլմում, ատոմագետ Գուսևը Միխայիլ Ռոմի «Տարվա ինը օրը» կինոնկարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ