1in.am-ը գրում է.
«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հիանալի խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում, բայց «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա այն ֆուտբոլիստը, ով ավելի շատ տիտղոսներ է նվաճել:
«Քրիշտիանուն հիանալի մարզավիճակում է: Կարծում եմ` այս տարի նա գերազանցում է բոլոր մրցակիցներին: Նա շատ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և գոլեր է խփում: Բայց «Ոսկե գնդակ»-ի պետք է արժանանա տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստ:
Եթե հաշվի չառնենք Մեսսիի գործոնը, ես նախապատվություն կտայի Ռիբերիին այն պարզ պատճառով, որ նա նվաճել է բոլոր տիտղոսները, որոնք «Բավարիա»-ին հաջողության են հասցրել»,- ասել է Ալվեսը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_231945.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել