Անկեղծ ասած` երեկվանից ուզում եմ գրել: Իսկ խառնվում եմ այս «բանավեճին» լոկ այն պատճառով, որ նյութը ես եմ գրել: Այլ կերպ ասած` շուխուրը ինձնից է «դուրս եկել»:
Այսպիսով, նախ ցանկանում էի պատասխանել իմ կողմից շատ հարգված Ավետիք Իշխանյանի գրեթե դիլետանտ (ներողություն եմ խնդրում, այլ կերպ` չես ձեւակերպի) մոտեցմանը, այն պարզ պատճառով, որ խիստ ակնհայտ էր` պարոն Իշխանյանը ոչ նյութն էր կարդացել ու ոչ էլ ռադիոհաղորդումն էր ունկնդրել:
Հետո այդ մոտեցումը քոփի-փեստի տարբերակով «յուրացրեցին» մնացածները:
Ինչն էլ արձանագրումն է մեր հանրության «վարակված» լինելու, ամբոխ լինելու, հեշտ մանիպուլացվելու... ըստ Կոելիոյի նշանների լեզվի:
Այո, խոսքը ռուսաց լեզուն Մաքսային միությունում աշխատանքային, հայերենը` պաշտոնական դարձելու եվրոպական փորձի կիրառման էր վերաբերում` արված Աշոտյանի կողմից Կոսաչովին:
Ինչն ինքին կառուցողական, ինչու ոչ, համարձակ առաջարկ է:
Լավ, ձեւակերպենք այսպես, առաջարկի պրեմիերա:
Ու թե էդ Աշոտյանը մի լավ արել է, վայ թե հենց էս է:
Ու հիմա հետին թվով արձանագրել, որ մեր լեզուն ճկուն է ու բարբարոս... բայց խի՞, բա հայենիքը, բա հայենասիրությունը, բա որ թուրքերը մեզ մորթո՜ւմ էին, բա՜...
-Բա որ ես էլ ծիտիկ դառնա՜մ...
-Որ ի՞նչ:
Կարելի է չէ՞ պրոստո նկատել, որ նորմալ առաջարկ է: Մաքսիմում:
Մինիմում` չաղավաղել ասվածը:
Գրվածը:
Մեքթուբ:



