-Հնարավո՞ր է, որ կառավարությունը մի օր մտածի ժողովրդի մասին։
-Հնարավոր է։
-Կփոխե՞ք կուտակային կենսաթոշակների համակարգը, կբարձրացնե՞ք շարքային աշխատողների աշխատավարձը, գումարներ կհատկացնե՞ք սահմանամերձ գոտու հիմնախնդիրներին...
-Ոչ։ Մենք պայքարում ենք ծխելու դեմ։
----------------------------–------------------------------------
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2012 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափը նվազեցնելու մասին որոշման նախագիծը: Ի հավելումն սրա՝ վարչապետն ասել է, որ հասարակության մեջ պետք է ստեղծվեն տրամադրություններ, որ քաղաքացիները բարձրացնեն ծխախոտի չարաշահման հարցը, քանի որ դրա հետևանքով շատ մարդիկ են մահանում:
---------------------------------------------------------------
Իրականում վատ չի, երբ կառավարությունը պայքարում է ծխելու դեմ, բայց դա նորմալ կլիներ օրինակ Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի կամ Դանիայի կառավարության համար, որտեղ թերևս կառավարության առջև դրված այլ լուրջ խնդիր չկա։
Իսկ մեզ մոտ, մի կողմ թողնենք այն, որ տնտեսությունը քայքայվում է, մարդիկ առանց ետ նայելու փախչում են երկրից, ոմանք գումար են պահանջում, որպեսզի իրենց չնետեն կամրջից ու ինքնասպան չլինեն, ոմանց ինքնասիրությունը նման բան թույլ չի տալիս ու առանց շանտաժի են ինքնասպան լինում, բոլորը ինչ-որ բանից դժգոհ են ու ինչ-որ տեղ, ինչ-որ բանից բողոքում են, բայց մեր երկրի ամենալուրջ խնդիրն այն է, որ մարդիկ ծխում են... 
Տարվա վերջում տնտեսական աճ էլ կունենանք, չզարմանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել