Երեկ ֆեյսբուքյան օգտատերերի մի խումբ ջանասիրաբար քննարկում ու քննդատում էր ԿԳ նախարարի խոսքերը...

Բանը նրանում է, որ որոշ «պրոֆեսիոնալներ» կտրել էին բառերը կոնտեքստից և, ենթադրում եմ, որ դիտավորյալ, ապատեղեկատվություն էին տարածում, իսկ ոմանք էլ սովորության համաձայն առանց ճշտելու հավաստիությունը, թատերաբեմ էին դուրս եկել և հույժ խելացի մտքեր էին արտահայտում...


Իրականում, նախարարը առաջարկ էր արել առ այն, որ Մաքսային Միություն կազմակերպությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու: Ընդ որում, նման փորձ ունեն Եվրոպայի Խորհուրդն և Եվրամիությունը:

Այս հղումով կարող եք դիտել հաղորդումը և ինքներդ համոզվել, որ հերթական անգամ ապատեղեկատվություն էր երեկ տարածվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել