Lragir.am-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան հերքել է իր ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ Տաշքենդի ոստիկանության բաժիններից մեկն էր գնացել «Ապագայի ձայն» երիտասարդական շարժման ակտիվիստների ազատ արձակման համար:

Թվիթերի մի շարք օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ ուզբեկական ոստիկանությունը ձերբակալել է Գյուլնարա Քարիմովային:

Մինչեւ վերջին ժամանակներս Քարիմովան դիտարկվում էր որպես 75-ամյա հոր ժառանգորդ երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն հոկտեմբերի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ հոր հետ հարաբերությունները լարվել են: Նախագահի հրահանգով փակվել են Քարիմովայի վերահսկողության տակ գտնվող 4 հեռուստաընկերություններ եւ 3 ռադիընկերություններ, իսկ նրա շրջապատի մի շարք մարդիկ հեռացել են երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել