Բրիտանացի Դենիել Շաուն որոշել է մեկ տարվա ընթացքում անձամբ հանդիպել իր ֆեյսբուքյան 730 ընկերներից յուրաքանչյուրի հետ։ Իր ծրագիրը նա սկսել է իրականացնել 2013թ. օգոստոսին։ Նա սկսել է իր կնոջից, այնուհետև հանդիպել է իր բոլոր գործընկերների, նախկին գործընկերների, վաղեմի ընկերների և համադասարանցիների հետ, սակայն մինչ այժմ նա հանդիպել է իր ցուցակից դեռևս 129 մարդու հետ։ Խոստումը մեկ տարում կատարելու համար, նա պետք է օրական առնվազն 2 մարդու հետ հանդիպի։ Շաուն որոշել է արձակուրդ վերցնել աշխատավայրում և մեկնել Գերմանիա, Ավստրալիա և Ճապոնիա, որտեղ ևս ֆեյսբուքյան ընկերներ ունի։
Հ.Գ. Մտածում եմ, որ մեր մոտ մեկը նման ցանկություն ունենա, ֆեյքերի հետ ո՞նց ա հանդիպելու))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել