Աշոտյանին հիմա ազգի դավաճան են հանել, ինչ ա թե ասել ա, որ ՄՄ-ում աշխատանքային լեզուն պետք ա լինի ռուսերեն... Մատաղներ, ախր հասկանո՞ւմ եք, որ էդ աշխատանքային լեզու ասվածն այս կոնտեքստում նշանակում է, որ ռուսերենով պետք է շփվեն իրար հետ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և այլ ոլորտները, որոնք անմիջականորեն կապված են ՄՄ-ի հետ:
Ոչ ոք չի ասում, որ դպրոցներում, փողոցում ու կենցաղում ռուսերեն է պարտադրվելու: Իսկ միջազգային նման միավորումներում սովորական երևույթ է, երբ աշխատանքային լեզուն ընտրվում է ամենատարածվածը:
Հիմա պատկերացրեք, որ Ղազախսատնում էլ, Բելառուսում էլ, հետագայում Ղրղզստանում ու բոլոր այլ երկրներում, որոնք կմիանան ՄՄ-ին, ոտները մի մաշիկի մեջ դնեն ու պահանջեն, որ աշխատանքային լեզուն լինի ղազախերեն, ղրղզերեն, բելառուսերեն... կդառանա Բաբելոն, ժողովուրդ ջան, որովհետև առնվազն ես Հայաստանում չեմ ճանաչում օրինակ ղազախերենի մասնագետների, որոնք կկարողանան հասկանալ, թե ինչ է գրված ղազախական կողմից եկած գրությունում:
Հ.Գ. Ու բնականաբար, էս հայրենասիրիզմի նոր դրսևորման առաջամարտիկների շարքերում տեսնում ենք նույն այն մարդկանց, ովքեր օրինակ ցանկացած առիթով քլնգում են բանակը, կամ էլ վաղուց արտաղգաղթել են, բայց Սակրամենտոյից նստած, հայոց ցավերով են տապակվում:



